1000х90.jpg (78 KB)

«Համազգայինը» նոր շենքի շինհրապարակից «Երաժշտական ողջույն» է ուղարկել Վանաձորի թատրոնին

Armenpress 14:08, 5 Հուլիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ընդունելով Հովհ. Թումանյանի անվան Պետական տիկնիկային թատրոնի դերասանների «Երաժշտական ողջույն»-ը` Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի դերասանները թատրոնի նոր շենքի շինհրապարակից «Երաժշական ողջույն» են ուղղել Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնին: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Երաժշտական ողջույն»-ի հոլովակը համազգայինցիները զետեղել են «Ֆեյսբուք»-ւմ թատրոնի էջում:

«Մենք մեր ողջույնն ենք ուղարկում Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնին:  Առաջարկում ենք հերթականությամբ թատրոնից թատրոն ուղարկել ձեր ողջույնը: Ողջույնի ձևն ազատ է: #Մենքբոլորսմիընտանիքենք#ԿԵՑՑԵՀայթատրոնըևիրապագան»,-ասվում է հոլովակին կից գրառման մեջ:

«Երաժշտական ողջույն»-ի հեղինակները Տիկնիկային թատրոնի երիտասարդ դերասաններն են: Նախաձեռնության շրջանակում նրանք ցանկանում են հիշեցնել, որ թատերարվեստի բոլոր ներկայացուցիչները մեկ ընտանիք են և ամուր, հզոր են միասին: «Երաժշտական ողջույն»-ը շարունակական է լինելու:

 


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am