Ռուս զինծառայողի մահվան փաստով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 110 հոդվածի հատկանիշներով

Armenpress 13:04, 5 Հուլիս, 2020

ԳՅՈՒՄՐԻ, 5 ՀՈԻԼԻՍԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիում ռուս զինծառայողի մահվան փաստով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 110 հոդվածի հատկանիշներով (Ինքնասպանության հասցնելը): Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը: «Այս պահին հրապարակման այլ տեղեկատվություն չկա»,-նշեց Կարեն Գաբրիելյանը:

Քննությամբ զբաղվում է հայկական կողմը: Իրականացվում են անհրաժեշտ քննչադատավարական գործողություններ:

Հուլիսի 4-ին, ժամը 17:00-ի սահմաններում Մուշ թաղամասի Հալաբյան փողոցի  շենքերի բնակարաններից մեկի ննջասենյակում տղամարդու կախված դի է հայտնաբերվել: Պարզվել է, որ վերջինս Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, 20-ամյա Սալիխով Ս.-ն է: Երիտասարդը ծառայում էր Գյումրիում տեղակայված ՈԴ 102-րդ ռազմաբազայում՝ վերջինս պայմանագրային զինծառայող էր, ապրում էր  իր կողմից վարձակալված բնակարանում, որտեղև հայտնաբերվել է:

 

Արմենուհի Մխոյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am