Բավականին լավ է կազմակերպված. ԿԳՄՍ նախարարը այցելել է Արտաշատի քննական կենտրոն

Armenpress 12:17, 4 Հուլիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը հուլիսի 4-ին այցելել է Արտաշատի թիվ 1 հիմնական դպրոց, որտեղ անցկացվում են միասնական քննություններ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ միացմամբ նախարարը ցույց տվեց, թե ինչպես են դիմորդները քննակենտրոն մտնելուն սպասում շարքում՝ սոցիալական հեռավորությունը պահելով:

«Բավականին լավ է կազմակերպված»,-ասաց Հարությունյանը:

Նախարարը և Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը շրջեցին նաև քննասենյակներում, ծանոթացան պայմաններին:

Նախարարը հայտնեց, ու հուլիսի 6-ին լինելու է Կապանում:

Հայաստանում հուլիսի 4-ին դիմորդները միասնական քննություն են հանձնում «Հայոց պատմություն», «Քիմիա» և «Աշխարհագրություն» առարկաներից, հուլիսի 6-ին կհանձնեն Մաթեմատիկայից:

Աննա Գրիգորյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am