ՀՀ վարչապետն արձանագրել է Զինված ուժերի զարգացման բավականին լավ տեմպը և որակը

Armenpress 11:59, 4 Հուլիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Պաշտպանության նախարարության և Զինված ուժերի ղեկավար կազմի հետ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՀՀ վարչապետը արձանագրել է Զինված ուժերի զարգացման բավականին լավ տեմպը և որակը։

«Ցանկանում եմ արձանագրել, որ մեր կառավարության համար այս ուղղությունը ոչ թե ուղղակի առաջնահերթություն է, այլ առաջնահերթությունների առաջնահերթություն»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Փաշինյանը։

ՀՀ վարչապետը նաև հրապարակել է տեսանյութ հանդիպումից։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am