«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Մհեր Մկրտչյան փառահեղ լեգենդը

Armenpress 10:12, 4 Հուլիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայ թատրոնի եւ կինոյի ականավոր դերասան Մհեր Մկրտչյանը հուլիսի 4-ին, կդառնար 90 տարեկան: Նրա մասին Սոս Սարգսյանն ասել է. «Նա այն մեծություն էր, որի առաջ պետք էր խոնարհվել»: Քիչ չեն մեր մեծանուն դերասանները, սակայն շատ քչերն են արժանացել ժողովրդի համընդհանուր սիրուն: Մհեր Մկրտչյանն այդ եզակի արտիստներից է…

Հայ կինեմատոգրաֆիայի հաջողությունը մեծապես կապվում է այս դերասանի հետ: «Խոշոր շահում», «Մեր մանկության տանգոն», «Կտոր մը երկինք», «Միմինո», «Մենք ենք, մեր սարերը»... Ֆիլմեր, որոնցում արտահայտվեց Մհեր Մկրտչյանի ստեղծագործական ողջ ներուժը: Նրա արվեստի հրապույրը աչքերն  էին, որը լավագույն կերպով արտահայտվեց կինոյում: Եթե թատրոնի տարածության մեջ երբեմն չես կարողանում որսալ դերասանի հայացքը, ապա «խոշոր  պլանով» տեսանելի դարձան  կատակերգակի թախծոտ, խոհուն, մտածկոտ աչքերը: «Դերասանի արվեստի ամենամեծ գործիքը աչքերն են, աչքերը»,- գուցե, Մհեր Մկրտչյանի այս խոսքերը հենց իրեն էին ուղղված…

         Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am