«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ Հուլիսի 5-ը Միսաք Մեծարենցի հիշատակի օրն է

Armenpress 21:47, 3 Հուլիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «...Սիրո, գթության ու անձնազոհության քարոզը եղավ եւ Մեծարենցի պոեզիան՝ սնուցված բնության ու միջնադարյան բանաստեղծության ոգով։ Անանձնականության երգիչը, սակայն, չէր կարող անհաղորդ մնալ սեփական ցավին ու չարձագանքել նրան, դիմադրության եզրեր փնտրել ցավի դեմ՝ ապրելու համար, ցավ, որ բուն դրեց տակավին պատանի մարմնում. 1901 թ. Սվազում, երբ Միսաքն ընդամենը տասնհինգ տարեկան էր, թուրք մսագործները նրան շփոթում են իրենց հակառակորդի հետ, ծեծի ենթարկում եւ դանակահարում, ինչն էլ դառնում է թոքախտով հիվանդանալու պատճառ, որից հետո մի քանի ամիս բուժվում է Սուրբ Հակոբի վանքում, սակայն այն ժամանակներում բժշկության համար թոքախտը դեռեւս անհաղթահարելի հիվանդություն էր, եւ ցավն ու մահվան կանխազգացումը դառնում են նրա ուղեկիցը, ինչպես որ էր Պետրոս Դուրյանի դեպքում. երկուսն էլ՝ ճակատագրի բերումով, ծնված Թուրքական կայսրությունում, ժամանակային հատվածով միմյանց մոտ, սակայն չխաչաձեւվող, տառապում նույն հիվանդությամբ, ունենում կարճատեւ կյանք՝ 20-22 տարի, թողնում՝ այսօրվա չափանիշներով, տարիքին անհամապատասխան ահռելի գրական ժառանգություն, երկուսի քնարի մեջ էլ՝ չապրվող կյանքի տխուր նոտաներ...»։

         Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի վաղվա համարում։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am