1000х90.jpg (78 KB)

Ուկրաինայի նախագահի կինը հաղթահարել է կորոնավիրուսը

Armenpress 19:54, 3 Հուլիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու կինը՝ Ելենա Զելենսկայան, հաղթահարել է կորոնավիրուսը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Զելենսկին հայտնել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:

«Ելենան հաղթահարել է COVID-19-ը: Վերջապես, այսօր երեկոյան ամբողջ ընտանիքով կլինենք մեկ սեղանի շուրջ»,- գրել է Զելենսկին:

Հունիսի 16-ին Ուկրաինայի նախագաի տիկին Ելենա Զելենսկայան, ում մոտ ավելի վաղ հաստատվել էր կորոնավիրուս, երկկողմանի թոքաբորբով տեղափոխվել էր հիվանդանոց: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և նրանց երեխաների մոտ կորոնավիրուս չէր հաստատվել: Նրանք հանձնել էին կրկնակի թեստ, որի արդյունքը բացասական էր եղել:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am