«Ուրարտու»-ի չորս ֆուտբոլիստ հեռացել է ակումբից

Armenpress 17:46, 3 Հուլիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը երկկողմ համաձայնությամբ խզել է աշխատանքային պայմանագրերը 4 ֆուտբոլիստների հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Պաշտպան Ռուբեն Ռամիրեսը, կիսապաշտպաններ Յուրիցա Գրգեցը, Մարկո Բրտանը և հարձակվող Սեմյոն Սինյավսկին նոր մրցաշրջանից հանդես չեն գա «Ուրարտուի» կազմում: 

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ եռօրյա հանգստից հետո «Ուրարտուն» վերադարձավ արձակուրդից ու սկսեց նոր մրցաշրջանի նախապատրաստությունը։ «Ուրարտուն» պարապմունքներն անկացնում է սեփական մարզաբազայում։ 

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am