Հրազդանի կիրճն աղբից հիմնովին մաքրելու աշխատանքներ են ընթանում

Armenpress 17:41, 3 Հուլիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում համայնքային հիմնարկը Հրազդանի կիրճը հիմնովին մաքրում է աղբից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի «Ֆյեսբուք»-ի պաշտոնական էջը:

«Հրազդանի կիրճը հիմնովին մաքրվում է աղբից։ ԵԱՍՄ համայնքային հիմնարկը մեծ քանակի մարդկային ռեսուրս և տեխնիկա է ներգրավել տարածքը մաքրելու համար»,- նշված է հաղորդագրությունում:

Երևանի քաղաքապետարանը քաղաքացիներին կոչ է անում մաքուր պահել քաղաքը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am