Իսպանիան պատրաստում Է տնտեսության վերականգնման 150 մլրդ եվրոյի ներդրումային պլան

Armenpress 17:30, 3 Հուլիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանիայի կառավարությունը պատրաստում Է 150 միլիարդ եվրո գումարի ներդրումային պլան, որը կֆինանսավորվի Եվրամիության միջոցների հաշվին՝ կորոնվիրուսի համավարկից հետո երկրի տնտեսության վերականգնմանն օգնելու համար: Հուլիսի 3-ին այդ մասին հայտնել Է թագավորության վարչապետ Պեդրո Սանչեսը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Դա կլինի պետական ներդրումային պլան, որը նաեւ կմոբիլիզացնի մասնավոր միջոցներ»,- ճշտել Է կառավարության ղեկավարը: «(Դա) ներդրումների եւ բարենորոգումների պլան Է, որն արդեն մշակվում Է (…) եւ որը մենք կներկայացնենք Բրյուսելին դրա ֆինանսավորման համար,- նշել Է Սանչեսը:- Մենք խոսում ենք մոտավորապես 150 միլիարդ եվրո պետական ներդրումների մասն»:

Իսպանիայի կառավարությունն ավելի վաղ այն կարծիքն Է հայտնել, որ ընթացիկ տարում տնտեսական անկումը կկազմի 9,2 տոկոս համավարակի հետեւանքների պատճառով:

Գործազրկության մակարդակը կարող Է հասնել 19 տոկոսի: Իսպանայի բանկի (կենտրոնական բանկ) կանխատեսումներով՝ թագավորության տնտեսությունը կկարողանա մինչեւ համավարակի պատճառով ճգնաժամին նախորդող ցուցանիշներ վերականգնվել սոսկ 2022 թվականին:

Վարակի տարածման սկզբից ի վեր Իսպանիայում հայտնաբերվել Է կորոնավիրուսով վարակման ավելի քան 250 հազար դեպք, 28,3 հազարից ավելի հիվանդ մահացել Է: Մարտի կեսերին երկրում սահմանվել Է բարձր պատրաստականության ռեժիմ: Այդ միջոցը թույլ Է տվել սահմանափակել բնակչության տեղաշարժը: Ռեժիմի գործողությունն ավարտվել Է հունիսի 21-ին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am