Անտոն Բելովն այլևս «Փյունիկ»-ի ֆուտբոլիստ չէ

Armenpress 16:41, 3 Հուլիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլային պաշտպան Անտոն Բելովը հեռացել է Երևանի «Փյունիկ»-ից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Ավարտվել է ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետը։ 24-ամյա ռուս ֆուտբոլիստը «Փյունիկին» էր միացել 2019թ. հունիսին։ «Փյունիկի» կազմում Բելովն անցկացրել է 9 խաղ։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ պաշտպաններ Մֆինգի Մագեմա Գայը, Անտոնիո Ստանկովը, կիսապաշտպաններ Արտյոմ Սիմոնյանը, Դմիտրի Մալյական և հարձակվող Դենիս Մահմուդովը ևս հեռացել են «Փյունիկից»։

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am