Մահացել է Խաբիբ Նուրմագոմեդովի հայրը

Armenpress 16:40, 3 Հուլիս, 2020

ԵՐԵՎԱՆ,  3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մահացել է UFC թեթև քաշային կարգի գործող չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովի հայրը՝ Աբդուլմանապ Նուրմագոմեդովը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում են ռուսական ԶԼՄ-ները: Ավագ Նուրմագոմեդովը մահացել է կորոնավիրուսից: Նա թոքաբորբով հոսպիտալացվել էր ապրիլի 25-ին և այս ամբողջ ընթացքում բժիշկների հսկողության ներքո էր: Մայիսին նրան Դաղստանից տեղափոխել են Մոսկվա: Նա եղել է կոմայի մեջ:

Աբդուլմանապ Նուրմագոմեդովը որդու` Խաբիբ Նուրմագոմեդովի մարզիչն էր:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am