«Ուրարտուն» սկսել է նախապատրաստվել նոր մրցաշրջանին

Armenpress 16:39, 3 Հուլիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եռօրյա հանգստից հետո «Ուրարտուն» վերադարձավ արձակուրդից ու սկսեց նոր մրցաշրջանի նախապատրաստությունը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:  Ալեքսանդր Գրիգորյանի մարզչական շտաբին է արդեն միացել նախօրեին ֆուտբոլիստի կարիերան ավարտելու որոշում կայացրած Արամ Բարեղամյանը։ Այսօր նա առաջին անգամ մարզմանը ներկայացել էր մարզչի կարգավիճակով։

«Ուրարտուն» պարապմունքներն անկացնում է սեփական մարզաբազայում։ 

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am