Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ

Armenpress 16:24, 3 Հուլիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Միրզոյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Զրույցի ընթացքում շնորհավորեցի տիկին Մատվիենկոյին հանրաքվեի անցկացման և արդյունքների կապակցությամբ։ Խոսեցինք կորոնավիրուսային համաճարակով պայմանավորված իրավիճակի մասին, քննարկեցինք երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր»,- գրել է Միրզոյանը:

Հուլիսի 2-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ քվեարկությունը հաջող անցկացնելու կապակցությամբ:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am