Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այց կկատարի Արցախ

Armenpress 16:07, 3 Հուլիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի  նախարար Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով կմեկնի Արցախ։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԱԳՆ-ից։

Նախատեսված են ԱԳ նախարարի հանդիպումները Արցախի նախագահի, ԱԺ նախագահի և ԱԳ նախարարի հետ:

Նախարար Մնացականյանին ընդունելու է նաև Արցախի թեմի առաջնորդ Պարգև արք. Մարտիրոսյանը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am