1000х90.jpg (78 KB)

Մերկելը համավարակի սկզբից ի վեր առաջին անգամ Է հանրության առջեւ հայտնվել պաշտպանական դիմակով

Armenpress 15:31, 3 Հուլիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կորոնավիրուսի համավարկն սկսվելուց հետո առաջին անգամ հրապարակորեն պաշտպանական դիմակ Է կրել: Դա տեղի Է ունեցել հուլիսի 3-ին Բունդեռատի (Դաշնային երկրամասերի ներկայացուցիչների պալատ) նիստից առաջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Լուսանկարում, որը հրապարակել Է Focus Online հրատարակությունը, նա Եվրամիությունում ԳԴՀ-ի ներկայացուցչության լոգոտիպով դիմակ հագած կանգնած Է Սաքսոնիա Անհալտի վարչապետ Ռայներ Հազելոֆի հետ:

Հունիսի 29-ին Մերկելի եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի մասնակցությամբ մամուլի ասուլիսում լրագրողներից մեկը հարցրել Է, թե կանցլերն ինչու երբեք հանրության առեջեւ պաշտպանական դիակով չի հայտնվում: Մերկելը պատասխանել Է, թե պահպանում Է հեռավորության ընդունված կանոնները, ուստի իրեն բերանի եւ քթի պաշտպանություն հարկաոր չԷ: Ըստ որում նա հավելել Է, որ դիմակ Է կրում, երբ գնում Է գնումներ կատարելու, ինչպես նաեւ ամբողջությամ վերցված հետեւում Է համավարակի պայմաններում «գործողությունների հանձնարարված կարգին»: Մերկելը նաեւ նշել Է, որ հետագայում «տակավին կլինեն» իրեն դիմակով տեսնելու «հնարավորություններ», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am