1000х90.jpg (78 KB)

IDBank-ի նոր առաջարկը Բիզնեսին

Armenpress 15:24, 3 Հուլիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ IDBank-ն առաջարկում է Ձեր բիզնեսը տեղափոխել առցանց հարթակ` առավել շահավետ պայմաններով օգտվելով ինտերնետ էքվայրինգի նոր արտոնություններից, իսկ Ձեր հաճախորդներին հնարավորություն տալով հնարավորինս զերծ մնալ կանխիկի հետ շփումներից և օգտվել Ձեր ծառայություններից հեռավար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել IDBank-ը։

«Վճարային քարտերով օնլայն վճարումներ իրականացնելու համար տեղադրեք Ձեր կայքում կամ մոբայլ հավելվածում IDBank-ի vPOS տերմինալնուտերմինալի ակտիվացման օրվանից սկսած 3 ամսվա ընթացքում կատարված գործարքներից, անկախ օգտագործված քարտի տեսակից, ինտերնետ էքվայրինգի համար որևէ միջնորդավճար չի գանձվի։

 

Բանկը կապահովի՝

Տերմինալի անվճար տեղադրում Տերմինալի տեղադրման տեխնիկական ամբողջական աջակցություն Հաճախորդներին վճարումների իրականացման պարզ և հարմար ինտերֆեյս

Առաջարկը գործում է փոքր և միջին, ինչպես նաև խոշոր ընկերությունների՝ արդեն գործող և նոր ստեղծվող կայքերի ու մոբայլ հավելվածների համար։

Ավելին, Ձեր բիզնեսի հետագա զարգացմանը նպաստելու համար եռամսյաժամկետի ավարտից հետո Բանկը մատչելի առաջարկ կներկայացնի հետագա սպասարկման միջնորդավճարների համար։

Օգտագործեք այս հնարավորությունն առցանցհարթակում Ձեր հաճախորդների ներգրավման համար՝ առանց ավելորդ ծախսերի։

Տեղադրման համար կարելի է դիմել առցանց կամ զանգահարել +374 91 999 979 հեռախոսահամարով»,- ասված է հաղորդագրության մեջ։

 

ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ԿԲ-Ի ԿՈՂՄԻՑ

 

 

 

 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am