Հնդկաստանի արեւելքում կայծակի հարվածների զոհ Է դարձել 26 մարդ

Armenpress 12:50, 3 Հուլիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հուլիսի 2-ին Հնդկաստանի Բիհարի արեւելյան նահանգի առնվազն 26 բնակիչ Է զոհվել կայծակի հարվածներից: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հուլիսի 3-ին այդ մասին հաղորդել Է Hindustan Times թերթը:

Վերջին ժամանակներս Բիհարում դա արդեն երրորդ նման կարգի ողբերգությնն Է մեծ թվով զոհերով: Հունիսի 25-ին կայծակներից զոհվել Է 92, իսկ հունիսի 30-ին՝ եւս 11 մարդ, հիշեցնում Է հրատարակությունը:

Տեղի իշխանությունների տեղեկատվությամբ՝ պատահարի պատճան այն Է, որ մարդիկ ամպրոպի ժամանակ շարունակում են աշխատել դաշտում՝ չնայած վտանգի բարձր մակարդի հայտարարմանն արտակարգ ծառայությունների կողմից: Բիհարի կառավարության գլխավոր նախարար Նիթիշ Կումարը ցավակցություն Է հայտնել զոհվածների ընտանիքներին եւ նահանգի բնակիչներին հորդորել Է պահպանել անվտանգության միջոցները տարածաշրջանում շարունակվող տեղատարափ անձրեւների եւ ամպրոպների պատճառով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am