Ֆրանսիայի վարչապետը պաշտոնաթող Է եղել

Armenpress 12:17, 3 Հուլիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի կառավարության ղեկավար Էդուար Ֆիլիպը հուլիսի 3-ին պաշտոնաթող Է եղել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Ինտերֆաքս»-ը, հաղորդել Է Ելիսեյան պալատը:

«Էդուար Ֆիլիպն այսօր պաշտոնաթողության վերաբերյալ խնդրագիր Է ներկայացրել հանրապետության նախագահին: Այն ընդունվել Է: Նա հավաստիացրել Է, որ կառավարության բոլոր անդամները կվարեն բոլոր գործերը՝ ընդհուպ մինչեւ նոր նախարարների կաբինետի նշանակումը»,-ասվում Է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի դիվանատան հաղորդագրության մեջ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am