Նիկ Եգիբյանը երաժշտասերին է ներկայացրել «Հեռու» երգի տեսահոլովակը

Armenpress 11:23, 3 Հուլիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երգիչ, երգահան Նիկ Եգիբյանը երկրպագուներին է ներկայացրել «Հեռու» երգի տեսահոլովակը, որի հերոսները փոքրիկ դերասաններ Մարիամն ու Դավիթն են:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հոլովակն արդեն համացանցում է: Երգի և՛ երաժշտության, և՛ բառերի հեղինակը Եգիբյանն է:

Երգիչ­ երգահանը երաժշտասերներին հայտնի է դարձել «Համազգային աստղ» նախագծից հետո: Նիկ Եգիբյանը, որը հիմնականում ստեղծագործում է R&B, փոփ ժանրերում, երգեր է գրել Հասմիկ Կարապետյանի, Հայկ Կասպարովի, Շուշան Պետրոսյանի, Անդրեի և այլ երգիչների համար:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am