«Ռեալը» հաղթեց Ռամոսի գոլի շնորհիվ

Armenpress 01:55, 3 Հուլիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանիայի ֆուտբոլի առաջնության 33-րդ տուրի շրջանակում մրցեցին «Ռեալը» և «Խետաֆեն»:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մադրիդյան ակումբին չհաջողվեցառաջին կեսում ունեցած առավելությունը գոլի վերածել, սակայն հաշվի մեջ առաջ անցավ երկրորդ կեսի 79-րդ րոպեին: 11­-մետրանոց հարվածով «արքայական ակումբին» առաջ մղեց թիմի ավագ Սերխիո Ռամոսը:

Այս հաղթանակից հետո «Ռեալը» ունի 74 միավոր և մրցաշարային աղյուսակի առաջատարն է: Երկրորդ տեղում ընթացող «Բարսելոնան» հավաքել է միայն 70 միավոր:

Իսպանիայի ֆուտբոլի առաջնության ավարտին մնացել է 5 տուր:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

 

 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am