«Ատալանտա»-ն հաղթեց «Նապոլի»-ին

Armenpress 23:42, 2 Հուլիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի ֆուտբոլի առաջնության 29-րդ տուրում «Ատալանտա»-ն սեփական հարկի տակ հյուրընկալեց «Նապոլի»-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Ատալանտա»-ն Մարիո Պաշալիչի և Ռոբին Գոզենսի գոլերի շնորհիվ առավելության հասավ 2:0 հաշվով: Այս հաղթանակից հետո «Ատալանտա»-ն մրցաշարային աղյուսակում 4-րդն է, իսկ «Նապոլի»-ն միայն 6-րդն է:

Իտալիայի ֆուտբոլի առաջնության ընթացիկ մրցաշրջանի ավարտին մնացել է 8 տուր: Այժմ մրցաշարային աղյուսակի առաջատարը «Յուվենտուս»-ն է, որն ուն 72 միավոր: Երկրորդ տեղում 68 միավորով «Լացիո»-ն է:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

 

 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am