1000х90.jpg (78 KB)

Պուտինի նկատմամբ վստահության մասին փաստող հանրաքվե է կայացել. Պեսկով

Armenpress 21:04, 2 Հուլիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կրեմլում գոհ են սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի արդյունքներից և դրանք համարում են հաղթական: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով РБК-ն, այդ մասին լրագրողներին տեղեկացրել է ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ըստ էության, դե-ֆակտո նախագահ Պուտինի նկատմամբ վստահության մասին փաստող հաղթական հանրաքվե է կայացել»,- ասել է Պեսկովը: Կրեմլում սպասում էին ՌԴ քաղաքացիների բարձր հետաքրքրվածությանը սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ: «Դա պայմանավորված է եղել փոփոխությունների ձևավորման գործընթացքում հասարակական ակտիվությամբ»,- նշել է նախագահի խոսնակը: Նրա խոսքով, սակայն, «նման բարձր մասնակցության հայտ և աջակցության բարձրագույն մակարդակ» կանխատեսելը բարդ էր: ՌԴ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ քվեաթերթիկների 100 տոկոսի դիտարկումից հետո երկրի Հիմնական օրենքում փոփոխություններ անելուն կողմ է քվեարկել քաղաքացիների 77.92 տոկոսը, դեմ՝ 21.27 տոկոսը: Մասնակցության հայտը կազմել է 67.97 տոկոս:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am