Մեծ Բրիտանիայում գտել են խոշոր հանցավոր խմբավորման հետքը

Armenpress 18:02, 2 Հուլիս, 2020
ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի հանցավորության դեմ պայքարի ազգային գործակալությունը (NCA) ոստիկանության եւ միջազգային գործընկերների հետ համատեղ գտել Է կազմակերպված հանցավոր խմբավորման հետքը, որի անդամները հաղորդակցվել եւ իրենց գործունեությունը պլանավորել են EncroChat հաղորդագրությունների փոխանակման պաշտպանված ծառայության միջոցով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասվում Է NCA-ի հայտարարության մեջ:EncroChat պաշտպանված կապուղին հանցավոր խմբավորման համար դարձել Է կապի հիմնական գործիքը: Կոտրելով հարթակը՝ իրավապահ մարմինները հնարավորություն են ստացել օգտվելու մեսենջերի 60 հազար օգտատերերի, ներառյալ Մեծ Բրիտանիայի շուրջ 10 հազար կլիենտների հաղորդագրություններից:Venetic անվանումն ստացած ընդգրկուն գործողության արդյունքում, որը Եվրոպայի մի քանի երկրներում տարվել Է 2016 թվականից, ձերբակալվել Է միջազգային հանցավոր խմբավորման 746 մասնակից, առգրավվել Է ավելի քան 54 միլիոն ֆունտ ստեռլինգ կանխիկ գումար, 77 միավոր հրաձգային զենք, թմրանյութեր, ինչպես նաեւ 55 թանկարժեք ավտոմեքենաներ եւ 73 թանկարժեք ձեռքի ժամացույցներ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am