Արարատ Դանիելյանը նշանակվել է Արցախի Հանրապետության Նախագահի խորհրդական

Armenpress 17:27, 2 Հուլիս, 2020

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Նախագահ Արայիկ Հարությունյանն ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Զոյա Լազարյանն ազատվել է Արցախի Հանրապետության Նախագահի խորհրդական- Ազգային ժողովում Արցախի Հանրապետության Նախագահի մշտական ներկայացուցչի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։

Նախագահի մեկ այլ հրամանագրով՝ Արարատ Դանիելյանը նշանակվել է Արցախի Հանրապետության Նախագահի խորհրդական-Ազգային ժողովում Արցախի Հանրապետության Նախագահի մշտական ներկայացուցիչ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am