1000х90.jpg (78 KB)

«Ափսթարթ լաբ» ընկերությունը ներառվեց «ԷԿՈՍ» ԱՏԳ-ի ռեեստրում

Armenpress 17:08, 2 Հուլիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարության որոշմամբ «Ափսթարթ լաբ» ընկերությունը ներառվեց «ԷԿՈՍ» ազատ տնտեսական գոտու շահագործողների ռեեստրում՝ բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեության իրականացման համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ծրագրի շրջանակում (2020-2024թթ.) իրականացվելիք ներդրումները կկազմեն շուրջ 110 000 000 դրամ: Ծրագրի ընթացքում կստեղծվի 15 նոր աշխատատեղ` 300 000 դրամից (առաջին տարում) մինչև 650 000 դրամ (հինգերորդ տարում) միջին ամսական աշխատավարձով:

Ընկերություն գործունեության առաջին տարում ունենալու է մոտ 12 քմ գրասենյակային տարածք «ԷԿՈՍ» ազատ տնտեսական գոտում, որն ընդլայնվելու է՝ հասնելով 90 քմ մակերեսի հինգերորդ տարում: «ԷԿՈՍ» ՍՊԸ համաձայն է տրամադրել վերոնշյալ տարածքն ընկերությանը 5 տարի ժամկետով եւ ապահովել համապատասխան ենթակառուցվածքով: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am