Կառավարությունը դյուրացնում է ուսանողական վարկերի պայմանները

Armenpress 17:08, 2 Հուլիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը նոր որոշմամբ սահմանեց ուսանողական ծրագրային վարկերի տրամադրման ավելի բարենպաստ պայմաններ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ըստ հիմնավորման, ուսանողական վարկերի տրամադրման համար վարկառու ուսանողի ծնողի կամ խնամակալի երաշխավորությունից բացի հնարավոր է նաեւ այլ անձանց երաշխավորությունների տրամադրումը։ 

Նախաձեռնության արդյունքում 4 տարուց ավելի տեւողությամբ ուսումնառող սովորողների համար կստեղծվի հնարավորություն ուսումնառության ընթացքում ստանալու 4-ից ավելի մասնաբաժին վարկ, ընդ որում` յուրաքանչյուր մասնաբաժնի գումարը` ոչ ավելի, քան 800 հազար դրամ՝ հաշվի առնելով, որ բուհերում բարձրացել են վարձավճարների չափերը



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am