Ոստիկանությունն արտակարգ ծառայություն է իրականացրել քննական վայրերի հարակից տարածքներում

Armenpress 16:41, 2 Հուլիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հուլիսի 2-ին հանրապետության մի քանի դպրոցներում ու կրթական հաստատություններում անցկացվեցին ավարտական և ընդունելության քննություններ։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ոստիկանության կարգախմբերը բոլոր քննական վայրերի հարակից տարածքներում իրականացրին արտակարգ ծառայություն։

«Ոստիկանները ապահովեցին քաղաքացիների միջև սոցիալական հեռավորություն և պարբերաբար ստուգում էին դիմակների առկայությունը։ Կրկին կոչ ենք անում բոլորին՝ դնել դիմակ և պահպանել սոցիալական հեռավորություն»,- ասված է հաղորդագրության մեջ։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am