ՖԱԹՀ-ը եւ ՀԱՄԱՍ-ը միասնական ճակատով հանդես կգան բռնակցման իսրայելական պլանների դեմ

Armenpress 16:35, 2 Հուլիս, 2020
ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՖԱԹՀ եւ ՀԱՄԱՍ ֆրակցիաները միասնական ճակատով հանդես կգան բռնակցման իսրայելական պլաններին հակազդելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարվել Է պաղեստինյան քաղաքական շարժումների ներկայացուցիչների՝ երկար տարիների ընթացքում առաջին համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, որին մասնակցել են ՖԱԹՀ-ի կենտկոմի անդամ Ջիբրիլ ալ Ռաջուբը եւ ՀԱՄԱՍ-ի քաղաքական բյուրոյի փոխղեկավար Սալեհ ալ Արուրին:«Այսօր մենք հանդես ենք գալիս միաձայն եւ միասնական ճակատով, մենք աշխատելու ենք միասնական ռազմավարական տեսլական ստեղծելու վրա՝ բռնակցման իսրայելական նախագծին հակազդելու համար»,-հայտարարել Է ալ Ռաջուբը:«Մեր նպատակն Է՝ 1967 թվականին բռնազավթված պաղեստինյան բոլոր տարածքների նկատմամբ լիակատար ինքնիշխանությամբ Պաղեստինյան պետության ստեղծումը՝ Երուսաղեմ մայրաքաղաքով, ինչպես նաեւ փախստականների խնդրի լուծումը՝ գործող միջազգային համաձայնագրերին ու իրավունքին համապատասխան»,-հավելել Է նա:ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչ Սալեհ ալ Արուրին, որը մամուլի ասուլիսին մասնակցում Է տեսակապով, բարձր Է գնահատել այն դիվանագիտական ջանքերը, որոնք Պաղեստինի ղեկավարության կողմից ձեռնարկվում են ԱՄՆ-ի կողմից աջակցվող իսրայելական պլաններին դիմակայելու համար: Նրա խոսքով՝ բռնակցման ցանկացած ձեւ անընդունելի Է պաղեստինցիների համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am