Ըմբշամարտի աշխարհի այս տարվա առաջնությունը կկայանա դեկտեմբերին  

Armenpress 14:38, 2 Հուլիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան որոշում է կայացրել այս տարի կայանալիք աշխարհի առաջնությունը անցկացնել Սերբիայում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է Insides Sport-ը: Ըմբշամարտի աշխարհի առաջնությունy նախատեսված է անցկացնել դեկտեմբերին Սերբիայի մայրաքաղաք Բեգրադում: Այս երկիրն առաջին անգամ է ընդունում աշխարհի առաջնությունը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ընթացիկ տարվա սեպտեմբերի 1-ից մինչև հոկտեմբերի 30-ը կանցկացվեն պատանեկան, երիտասարդական և Մ23 տարեկանների մայրցամաքային առաջնությունները: Իսկ մեծահասակների աշխարհի առաջնության անցկացման հարցը վերջնական պատասխան կստանա օգոստոսին:

Առաջնությունների հետ կապված որոշումները կարող են փոփոխության ենթարկվել կորոնավիրուսի պանդեմիայի հետագա զարգացումների դեպքում:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am