ԱՄՆ-ում նավթի պաշարները մեկ շաբաթում կրճատվել են 7,2 մլն բարելով

Armenpress 10:35, 2 Հուլիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ում նավթի առեւտրային պաշարներն անցած շաբաթ կրճատվել են 7,195 միլիոն բարելով եւ հունիսի 26-ի դրությամբ կազմել են 533,527 միլիոն բարել, հաղորդել է ԱՄՆ-ի էներգետիկայի նախարարությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ըստ որում Bloomberg գործակալության հարցմանը մասնակցած վերլուծաբաններն սպասում Էին պաշարների նվազում 500 հազար բարելով:

Երեւանի ժամանակով 09:20-ի դրությամբ Լոնդոնի ICE սակարանում Brent մակնիշի նավթի սեպտեմբերի ապառնագիրն աճել Է 0,1 տոկոսվ՝ մեկ բարելի դիմաց մինչեւ 42,07 դոլար, իսկ WTI տեսակի նավթը գտնվել Է նախորդ առեւտրաշրջանի փակման մակարդակում եւ վաճառվել Է մեկ բարելի դիմաց 39,91 դոլարով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am