1000х90.jpg (78 KB)

Արամ Բարեղամյանը ֆուտբոլիստի կարիերան ավարտելու որոշում է կայացրել

Armenpress 10:30, 2 Հուլիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլիստի կարիերան ավարտելու որոշում է կայացրել «Ուրարտուի» երկարամյա ավագ Արամ Բարեղամյանը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: 32-ամյա մարզիկը «Ուրարտուի» մարզաշապիկով ամենից շատ հանդիպում անցկացրած ֆուտբոլիստն է։ 2005 թվականին նշելով նորամուտը՝ Բարեղամյանը «Բանանցի», այնուհետև «Ուրարտուի» կազմում ընդհանուրը 211 հանդիպում է անցկացրել՝ դառնալով 12 գոլի հեղինակ։

Ֆուտբոլիստի կարիերան ավարտելը չի նշանակում, որ ավարտվում է Բարեղամյանի կապը «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի հետ։ Արամը ծավալելու է մարզչական գործունեություն և արդեն ընդգրկվել է Ալեքսանդր Գրիգորյանի մարզչական շտաբում։

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am