1000х90.jpg (78 KB)

Նորա Արիսյանն առաջադրել է թեկնածությունը Սիրիայի խորհրդարանական ընտրություններում

Armenpress 23:00, 30 Հունիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Սիրիայում հուլիսի 19-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում մայրաքաղաք Դամասկոսի շրջանից իր թեկնածությունն է առաջադրել այդ երկրի խորհրդարանի հայ պատգամավոր Նորա Արիսյանը։ «Արմենպրես»-ի հետ զրույցում պատգամավորը հայտնեց, որ ընտրապայքարին կմասնակցի «Րայեդ աշ-Շամ» (Շամի դրոշը) եռանդամ խմբակով։ 

Խմբակի մյուս անդամներ են՝ դոկտոր Խալիլ Ժըրժի Թաամեն և Մոհամմետ Նահեր ալ-Պուսթանին։

Նորա Արիսյանը Սիրիայի խորհրդարանի Արտաքին հարցերի և Մարդու իրավունքների հանձնաժողովների անդամ է, նա նաև Սիրիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամական խմբի նախագահն է։

Սիրիայում խորհրդարանական ընտրությունները պետք է անցկացվեին ապրիլի 13-ին, սակայն կորոնավիրուսային համավարակի պատճառով հետաձգվել էին և նշանակվել հուլիսի 19-ին։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am