ՄԱԳԱՏԷ-ն հայտնել է, որ Եվրոպայում ռադիացիոն ֆոնի ավելացման վտանգ չկա

Armenpress 19:09, 30 Հունիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հյուսիսային Եվրոպայում ռադիոակտիվ նյութերի կոնցենտրացիայի փոքր աճը վտանգ չի ներկայացնում մարդու առողջության և շրջակա միջավայրի համար:  «Արմենպրես»-ի  փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում է rbc.ru-ն՝ հղում կատարելով Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը:

«Ցուցանիշը շատ ցածր է և սպառնալիք չի ներկայացնում մարդու առողջության և շրջակա միջավայրի համար»-,-ասել է գործակալության տնօրեն Ռաֆայել Մարինա Գրոսին:

Ավելի վաղ ՄԱԳԱԷ-ն կապ էր հաստատել երկրների համապատասխան մարմինների հետ և հարցրել, թե արդյոք նրանք արձանագրել են ռադիոակտիվ նյութերի արտահոսք ու արդյոք նրանց տարածքում տեղի է ունեցել որևէ իրադարձություն:

Ավելի վաղ՝  ռադիացիոն ֆոնի աճ էր գրանցվել Հյուսիսային Եվրոպայում՝ մասնավորապես Նորվեգիայիում, Ֆինլանդիայում, Շվեդիայում:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am