Ռուսաստանը սկսել է հակասեպտիկների արտահանումը

Armenpress 18:31, 30 Հունիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսական «Առնեստ» ընկերությունը սկսել է հակասեպտիկների արտահանումը «Սեպտիմա» ապրանքանիշի ներքո:  «Արմենպրես»-ի  հաղորդմամբ՝ ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովը:

Պատասխանելով հարցին, թե երբ կսկսվի Ռուսաստանից անձնական պաշտպանիչ միջոցների արտահանումը, Մանտուրովն ասել է, որ եթե նկատի չունենան հումանիտար օգնությունը, առաջին բեռնափոխադրումը վերջերս համաձայնեցվել է,  «Սեպտիմա» ապրանքանիշի հակասեպտիկներն արդեն արտահանվել են:

Արդյունաբերության և առևտրի նախարարությունը հունիսի 23-ին հայտարարել էր, որ «Առնեստ» աէրոզոլային ախտահանիչները կուղարկվեն Արաբական Միացյալ Էմիրություններ, Քաթար և Պարսից ծոցի երկրներ:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am