1000х90.jpg (78 KB)

Արգելի ՀԷԿ-ի ջրավազանում դի չի հայտնաբերվել

Armenpress 21:00, 29 Հունիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ջրափրկարարներն Արգելի ՀԷԿ-ի ջրավազանում իրականացրած ստորջրյա որոնողական աշխատանքներիմ արդյունքում քաղաքացու չեն հայտնաբերել: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

«Հունիսի 29-ին, ժամը 16:27-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ «Արգելի ՀԷԿ»-ի ջրավազանում նկատվում է քաղաքացու դի։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից և Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկական մարտական հաշվարկ։

Ջրափրկարարներն իրականացրել են ստորջրյա որոնողական աշխատանքներ․ քաղաքացի չի հայտնաբերվել»,- ասվում է հաղորդագրության մեջ:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am