Գաբրիել Բալայանը մեկուսացել է, սակայն թեստի պատասխանը բացասական է

Armenpress 10:57, 25 Հունիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը վարակակրի հետ շփվելու պատճառով մեկուսացել է, սակայն օրեր առաջ հանձնած թեստի պատասխանը եղել է բացասական: «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան այս մասին ասաց ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը:

«Գաբրիել Բալայանը շփում է ունեցել վարակակրի հետ և այդ պատճառով մեկուսացել է, սիմպտոմներ չունի, ինքնազգացողությունը լավ է և շարունակում է հեռավար կապի միջոցով իրականացնել իր գործառույթների զգալի մասը»,-հայտնեց Ստեփանյանը:

Խոսնակը նաև տեղեկացրեց, որ հաշվի առնելով ԶՈՒ բոլոր օղակների անձնակազմի հետ ՊՆ ղեկավարության մշտական անմիջական շփումը, ելնելով ԶՈւ անձնակազմի առողջապահական անվտանգության պահպանմամբ՝ ռազմաբժշկական ընթացակարգերով սահմանված չափորոշիչներով որոշակի պարբերականությամբ ՊՆ և ԶՈՒ ղեկավար կազմը թեստավորվում է, Բալայանը օրեր առաջ էր թեստավորվել և պատասխանը բացասական էր:

Հայաստանում հունիսի 24-ի դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսի ` մեկ օրում ամենամեծ թիվը` 771 նոր դեպք: 

Աննա Գրիգորյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am