Վարչապետի աշխատակազմը նախորդ տարվա միջոցներից 4,4 մլրդ դրամի խնայողություն է կատարել

Armenpress 12:58, 9 Հունիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի աշխատակազմը 2019թ. պետական բյուջեից իրեն հատկացված միջոցներից 4,4 մլրդ դրամի խնայողություն է կատարել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2019թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկման ընթացքում ասաց Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:

«ՀՀ ազգային ժողովի աշխատակազմի բյուջեն 2019թ. համար շուրջ 17,3 մլրդ դրամ էր: Տարվա ընթացքում այն ճշտվել է, կազմելով 18,9 մլրդ դրամ: Փաստացի 14,5 մլրդ դրամի օգտագործում է եղել»,- ասաց Ջանջուղազյանը:

Հունիսի 5-ին ՀՀ ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նիստերում մեկնարկել են «Հայաստանի Հանրապետության 2019թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումները:

Նորայր Շողիկյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am