Նիկոլ Փաշինյանն ու նրա ընտանիքի անդամներն ապաքինվել են կորոնավիրուսից

Armenpress 13:57, 8 Հունիս, 2020

ԵՐԵՎԱՆ,  ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նրա ընտանիքի անդամները ապաքինվել են կորոնավիրուսից։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետը։

«Սիրելի հայրենակիցներ, հենց նոր ստացանք մեր ընտանիքի անդամների կրկնակի թեստերի պատասխանները: Բոլորիս պատասխանը բացասական է: Բացասական պատասխաններ էինք ստացել նաեւ երեկ:

Իհարկե, մեր վարակվելու ժամկետները եւ հանգամանքները պետք է որոշակիորեն վերանայենք: Բայց այս պահին կարեւոր է, որ մենք բոլորս առողջ ենք եւ ունենք իմունիտետ: Շնորհակալ եմ այս ընթացքում մեզ ուղղված բոլոր բարեմաղթանքների համար:

Ես վերադառնում եմ լիարժեք աշխատանքի»,- գրել է վարչապետը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am