«Բորուսիա»-ն նվազագույն հաշվով հաղթեց «Հերտա»-ին

Armenpress 22:30, 6 Հունիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանական Բունդեսլիգայի 30-րդ տուրի շրջանակներում Դորտմունդի «Բորուսիա»-ն մրցեց Բեռլինի «Հերտա»-ի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`առաջին խաղակեսում «Բորուսիա»-ն առավելություն ուներ, ինչի մասին վկայում էր վիճակագրությունը: Սակայն առաջին 45 րոպեներում դարպասի գրավում չարձանագրվեց: Միայն երկրորդ կեսի մեկնարկին` 58-րդ րոպեին, «Բորուսիա»-ն խփեց միակ և հաղթական գնդակը: Աչքի ընկավ Էմրե Զանը:

Այս հաղթանակից հետո «Բորուսիա»-ն ունի 63 միավոր և մրցաշարային աղյուակում ընթանում է երկրորդ տեղով:  

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը       



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am