Կադիմյանը դարձել է գոլային փոխանցման հեղինակ

Armenpress 21:02, 6 Հունիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և բելառուսական «Նեման»-ի հարձակվող Գեղամ Կադիմյանը դարձել է գոլային փոխանցման հեղինակ ակումբի կազմում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Բելառուսի ֆուտբոլի առաջնության 12-րդ տուրում «Նեման»-ն արտագնա խաղում մրցեց և «Սլավիա»-ի հետ և առավելության հասավ 1:3 հաշվով: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմից Գեղամ Կադիմյանն օգնեց «Նեման»-ին խփել առաջին գնդակը` դառնալով գոլային փոխանցման հեղինակ:

Այս հաղթանակից հետո «Նեման» մրցաշարային աղյուսակում 6-րդն է և ունի 17 միավոր:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am