Նոր դեպքի մասին չէ. ՊԵԿ-ը պարզաբանել է ծխախոտի նոր խմբաքանակի արտահանման մասին տարածվող լուրը

Armenpress 20:15, 6 Հունիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետական եկամուտների կոմիտեն պարզաբանում է ներկայացրել լրատվական կայքերում տարածվող՝ Երևանից-Վորոնեժ ծխախոտի նոր խմբաքանակի արտահանման վերաբերյալ լուրի մասին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայտարարությունում, մասնավորապես, նշվում է. «Լրատվական կայքերում այսօր տարածվող Երևանից-Վորոնեժ ծխախոտի նոր խմբաքանակի արտահանման վերաբերյալ լուրը, որի աղբյուրը ռուսական vestivrn.ru կայքն է, նոր դեպքի մասին չէ. այն վերաբերում է շուրջ 1 ամիս առաջ տեղի ունեցած լրատվական հրապարակմանը, որի վերաբերյալ արդեն իսկ ՊԵԿ-ը տրամադրել է համապատասխան գրավոր պարզաբանում լրատվամիջոցների գրավոր հարցադրումներին։ Վորոնեժ քաղաքում ծխախոտի նոր խմբաքանակ տեղափոխելու դեպք չլինելու փաստը հաստատվել է նաև ՀՀ-ում ՌԴ մաքսային մարմինների ներկայացուցիչների կողմից»:

ՌԴ մաքսային մարմիններից դեռևս ոչ մի պաշտոնական հարցում չի ստացվել հիշատակվող դեպքի հետ կապված, ինչպես նաև չկա որևէ պաշտոնական գրություն տվյալ բեռի մաքսանենգ որակված լինելու վերաբերյալ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am