«Հոֆենհայմ»-ը չպահպանեց հաղթական հաշիվը. Ադամյանը չմասնակցեց խաղին

Armenpress 19:26, 6 Հունիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանական Բունդեսլիգայի 30-րդ տուրի շրջանակներում «Հոֆենհայմ»-ն արտագնա խաղում մրցեց «Դյուսելդորֆ»-ի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  «Հոֆենհայմ»-ը չպահպանեց հաղթական հաշիվը և հանդիպումն ավարտեց ոչ-ոքի` 2:2 հաշվով: «Դյուսելդորֆ»-ի կազմում դուբլի հեղինակ դարձավ Հենինգսը, իսկ «Հոֆենհայմ»-ից աչքի ընկան Դաբուրը և Զուբերը:

Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանու անդամ Սարգիս Ադամյանը չմասնակցեց խաղին, քանի որ դեռևս վերականգնվում է վնասվածքից:

Այս խաղից հետո «Հոֆենհայմ»-ը Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակում բարձրացավ մեկ հորիզոնականով և 6-րդն է 43 միավորով: «Դյուսելդորֆ»-ն էլ 16-րդն է (28 միավոր):

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am