NBA-ի բասկետբոլիստներն ամեն օր կորոնավիրուսի թեստ կհանձնեն

Armenpress 19:02, 6 Հունիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բասկետբոլի ազգային ասոցիացիան` NBA-ը, առաջնության վերսկսումից հետո ամեն օր բասկետբոլիստներից կորոնավիրուսի թեստեր կվերցնի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  այս մասին գրում է The Athletic-ը: Առաջնությունը 22 թիմերի մասնակցությամբ կվերսկսվի հունիսի 4-ին` Disney World-ում: Մրցաշարի խաղերին ներկա չեն լինի հանդիսականներ:

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի խաղերն ընդհանտվել էին մարտի 11-ին, քանի որ «Յուտայի» բասկետբոլիստների մոտ կորոնավիրուս էր գրանցվել:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am