Ավետիսյանը և Հովհաննիսյանը վերսկսել են մարզումները «Տոբոլ»-ի կազմում

Armenpress 18:54, 6 Հունիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղազախական «Տոբոլ» ֆուտբոլային ակումբը, որտեղ հանդես են գալիս Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմից Պետրոս Ավետիսյանը և Արման Հովհաննիսյանը, վերսկսել է մարզումները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Ղազախաստանի առաջնությունն ընդհատվել էր կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով: Մինչ այդ «Տոբոլ»-ն անցկացրել էր երկու հանդիպում և մրցաշարային աղյուսակում երրորդն էր: Հաջորդիվ Կոստանան ներկայացնող թիմը կմրցի «Կայրաթ»-ի հետ: Այդ հանդիպումը նախատեսված է հունիսի 14-ին:

 

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am