«Bentley»-ն 25 տոկոսով կկրճատի աշխատողների թիվը

Armenpress 15:28, 5 Հունիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանական ավտոկոնցեռն «Bentley»-ն մտադիր է աշխատանքից ազատել իր աշխատակազմի մոտ քառորդ մասը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՏԱՍՍ գործակալությունը տեղեկացնում է, որ այս մասին հայտնում է «Financial Times»-ը: Ըստ պարբերականի տեղեկությունների՝ 4 հազար 200 աշխատողից մոտ 1000-ը, ամենայն հավանականությամբ, կկրճատվի:

«Մեր եկամուտներն արդեն կրճատվել են 25 տոկոսով, մեզ մնացել է  ընդամենը կես տարի, որ դա վերականգնենք, այնպես որ շատ դժվար կլինի այս տարի ընդունելի եկամուտ ունենալ»,- ասել է ընկերության գործադիր տնօրեն Ադրիան Հոլմարկը:

 «Bentley»-ն բրիտանական արդեն երրորդ ավտոարտադրող ընկերությունն է, որը դիմում է աշխատակազմի կրճատման՝ ճգնաժամով պայմանավորված ծախսերն օպտիմալացնելու համար: Ավելի վաղ աշխատողների կրճատման մասին հայտարարել էր «Mclaren»-ը, «Aston Martin»-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am