Ճապոնիայում COVID-19-ի դեմ պատվաստման գործընթացը նախատեսում են սկսել 2021-ին

Armenpress 11:00, 5 Հունիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիան կորոնավիրուսի դեմ պատվաստման գործընթացը նախատեսում է սկսել 2021 թվականի առաջին կիսամյակում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ այս մասին հայտարարել է Ճապոնիայի առողջապահության նախարար Կացունոբու Կատոն:

«Մենք ձգտում ենք գործընթացի շուտափույթ իրականացմանը, նպատակը՝ 2021 թվականի առաջին կեսն է»,- նշել է նախարարը:

Նա ընդգծել է, որ եթե սովորաբար պատվաստանյութի արտադրության նախապատրաստումը սկսվում է նրա վերջնական ստեղծումից հետո, ապա այս անգամ և´ պատվաստանյութի ստեղծումը, և´ արտադրությանը նախապատրաստվելը իրականացվում են միաժամանակ:

COVID-19-ի դեմ պատվաստանյութի արտադրության համար Ճապոնիան բյուջեից կհատկացնի 140 միլիարդ իեն (շուրջ 1.3 միլիարդ դոլար):

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am