1000х90.jpg (78 KB)

Ազգային ժողովի դահլիճները պատրաստել են հեռավար նիստերի անցկացմանը

Armenpress 20:37, 4 Հունիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված իրավիճակով, Ազգային ժողովի դահլիճները պատրաստել են հեռավար կարգով նիստերի ու քննարկումների անցկացմանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տիգրան Գալստյանը:

«ՀՀ Ազգային ժողովը պատրաստ է հեռավար նիստերի և քննարկումների»,- գրել է Գալստյանն ու գրառմանը կից լուսանկարներ հրապարակել:

Հայաստանում հունիսի 4-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 11 221 դեպք, արձանագրվել է մահվան 176 դեպք: Եվս 68 դեպք արձանագրվել է, երբ մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Ընդհանուր առմամբ իրականացվել է 63 459 թեստ: Կորոնավիրուսից ապաքինվել 3 468 պացիենտ։ Այս պահին փաստացի բուժում է ստանում 7 509 պացիենտ:

Կառավարությունը մայիսի 14-ին որոշում է կայացրել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև մայիսի 14-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի մայիսի 14-ից՝ ժամը 17:00-ից երկարացնել ևս 30 օրով՝ մինչև 2020 թվականի հունիսի 13-ը՝ ժամը 17:00-ն ներառյալ ժամկետով:

Նորայր Շողիկյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am