Քննարկում ենք մի քանի սցենարներ. վարչապետը՝ սահմանափակումների վերադառնալու հնարավորության մասին

Armenpress 19:52, 4 Հունիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Պարետատունը քննարկում է կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի կարգավորման մի քանի սցենար։  Այդ մասին պարետատան նիստից հետո ճեպազրույցում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով սահմանափակումների վերադառնալու հնարավորության մասին հարցին:

«Նաեւ քննարկում ենք այդ սցենարների տնտեսական հնարավոր հետևանքները, տնտեսական հնարավոր բեռը եւ այդ համատեքստում է, որ կկայացնենք որոշումներ: Մենք այսօր քննարկում էինք, որ նույնիսկ այդ հաշվարկների արդյունքներով կարող ենք գալ այն եզրակացության, որ տնտեսապես այդ բեռը կլինի անտանելի և մենք ստիպված կլինենք այլ ճանապարհ գտնել: Ամեն դեպքում, մի քանի սցենարներ ենք քննարկում և դրանցից մեկով որոշում կկայացվի»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց վարչապետը։

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am