Դանդաղ սկսում ենք վերանայել վերաբերմունքը հանրային համակեցության կանոնների նկատմամբ. Փաշինյան

Armenpress 19:44, 4 Հունիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը բրիֆինգի ընթացքում անդրադառնալով կորոնավիրուսը որպես հնարավորություն հայեցկարգին՝ արձանագրեց, որ այն բերում է մեր հանրության խորքում կարևոր փոփոխությունների։ «Կարծես դանդաղ սկսում ենք վերանայել մեր վերաբերմունքը հանրային համակեցության կանոնների, օրենքների, մեր սովորույթների նկատմամբ։ Համոզված եմ, որ այս ամենից հետո բոլորվին այլ կերպ կսկսենք վերաբերվել այդ ամենին, լավ իմաստով։ Ցավոք դա տեղի է ունենում զոհերի գնով և ես ևս մեկ անգամ ցավակցություն եմ հայտնում բոլոր այն ընտանիքներին, որտեղ կորուստ է արձանագրվել վիրուսի պատճառով»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց վարչապետը։

Նիկոլ Փաշինյանը նշեց նաև, որ այսօր ՀՀ-ում բնակվող մի օտարերկրացի կարճ նամակ է գրել իր խորհրդականին։ «Նա ասում է, որ իր դիտարկմամբ, ՀՀ-ում վիճակը սրվում է այն պատճառով, որ քաղաքացիների համար դժվար է հրաժարվել ձեռքով բարևելուց, իրար տեսնելիս միմյանց գրկելուց և համբուրվելիս։ Սա մի տեսակետ է, որը ուշադրության արժանի է»,- ասաց նա։ 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am